Սաունդթրեք

Ձայնային ուղի (անգլ.՝ soundtrack)[1], որևէ նյութի երաժշտական ուղեկցում (ֆիլմի, մուլտֆիլմի, մյուզիքլի, հաղորդման, համակարգչային խաղի, գրքի և այլն), և նույնպես երաժշտական ալբոմ, որը իր մեջ ներառում է տրված ստեղծագործության բոլոր կոմպոզիցիաները։
Տեխնոլոգիաների զարգացման հետ ձայնային ուղիները սկսել են ստեղծվել ոչ միայն ֆիլմերի և մուլտֆիլմերի համար, այլ նաև հեռուստատեսական հաղորդումների, համակարգչային խաղերի և անգամ մի քանի գրքերի համար։ Սակայն ձայնային ուղիների անվանման կարգը մնացել է նույնը։
Ձայնային ուղիների տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բովանդակությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմից, հեռուստասերիալից կամ հաղորդման ֆոնային երաժշտություն առանց բառերի․
- Աստղային պատերազմներ
- Արդյունք
- Սանտա Բարբարա (հեռուստասերիալ)
- Կորուսյալները (հեռուստասերիալ)
- Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր (հաղորդում)
- Երաժշտական ֆիլմի կամ մյուզիքլի ձայնային ուղիները երգերի կատարումով․
- Անձրևի տակ երգողներ
- Բրիոլին
- Տարբեր կատարողների երգերի ժողովածու, որոնք կարող են հանդիպվել ֆիլմում․
- Սիեթլում չքնածները
- Երբ Հարին հանդիպել է Սալիին
- Եղբայր և եղբայր 2
- Ֆոնային երաժշտություն տեսախաղից․
- S.T.A.L.K.E.R.
- Fallout
- Երաժշտություն, որը գրվել է գրքի ընթերցման համար․
- Հոբիթ, Մատանիների տիրակալը[2]
- Մետրո 2033[3]
Արտադրությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնական ձայնային ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնական ձայնային ուղի (կարճ ասում են OST, անգլերեն Original Soundtrack), երաժշտական ալբոմ, որը իր մեջ կարող է ներառել ինչպես երգահանների ինքնօրինակ երաժշտությունը, այդպես էլ հայտնի երգեր, որոնք հնչել են ֆիլմի ընթացքում, բայց գրված չէին դրա համար։ Երբեմն կարող է իր մեջ ներառել երկխոսություններ, ձայնային էֆեկտներ և աղմուկներ։