.jm
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| .jm | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1991 |
| Փյունիկոդ | jm |
| Կայք | mona.uwi.edu/mits/ |
.jm, Ճամայկայի վերին մակարդակի ազգային դոմենն է, որի գոտում գրանցումներ կատարվում են երրորդ մակարդակում՝ երկրորդ մակարդակի հետևյալ դոմեյնային անունների՝ com.jm-ի, net.jm-ի, org.jm-ի, edu.jm-ի, gov.jm-ի և mil.jm-ի ներքո։ Ընդ որում՝ գրանցումը կատարվում է ձեռքով, այլ ոչ թե ավտոմատ կերպով, ուստի կարող է ձգձգվել մինչև 30 օր։ Դոմեյնային անունների թարմացումները (օրինակ՝ անունների սերվերների փոփոխությունները) կարող են հաստատվել միայն տեխնիկապես կամ գրանցողի էլեկտրոնային փոստի հասցեներով[1]։ .jm դոմեյնների գրանցումը կատարվում է Վեստ Ինդիայի համալսարանի Mona Information Technology Services (MITS) ընկերության կողմից։ Գրանցումն անվճար է, չնայած որոշակի քննարկումներ են եղել ծառայությունն առաջիկա տարիներին առևտրային դարձնելու վերաբերյալ։ com.jm-ի, net.jm-ի և org.jm-ի ներքո գրանցումներ իրականացվում են որոշակի սահմանափակումներով[2]: