Jump to content

Alphabeta

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Alphabeta
երաժշտական խումբ Խմբագրել Wikidata
Գործունեության սկիզբ1978 Խմբագրել Wikidata
Մասնակից էԵվրատեսիլ 1978 երգի մրցույթ Խմբագրել Wikidata
Dis­cog­rap­hyAlphabeta discography Խմբագրել Wikidata
ԺանրՖանկ Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԻսրայել Խմբագրել Wikidata

Alphabeta (եբրայերեն՝ אלפא ביתא , «А́льфа бе́та»), իսրայելական փոփ խումբ, որը Իզհար Կոենի հետ միասին 1978 թվականին հաղթել է Եվրատեսիլ երգի մրցույթում։

Խմբի անունը նշանակում է «Այբուբեն»[1]։ Խմբի կազմում եղել են Ռեուվեն Էրեսը, Լիզա Գոլդ-Ռուբին, Նեչամա Շոթեն, Էթի Ցաբար և Յիցհակ Օկև[2]։ Խմբից երկուսը Եմենի համայնքի անդամներ էին[1]։ Մրցույթին արտիստները կատարել են «Ա-Բա-նի-բի» երգը։ Երգի անգլերեն տարբերակը Շվեյցարիայում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, իսկ շվեդական չարթերում՝ իններորդը։

Իսրայելական երգի փառատոն 1978 թ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Alphabeta-ն ստեղծվել է հատուկ 1978 թվականի Իսրայելի երգի փառատոնի ժամանակ Իզհար Կոենին աջակցելու համար, որտեղ նրանց կատարած «Ա-Բա-նի-բի» երգը գրավել է առաջին հորիզոնականը[3]։ Այդ տարիներին փառատոնը ճանաչվել է որպես Եվրատեսիլի ազգային ընտրանի, և մինչև փառատոնի չեղարկումը (1981) անցկացվել է հունվարից մինչև մարտ ամիսներին։ Նրանց մրցակիցները ևս 12 կատարողներ էին[4][5]։ Երգերի մեծ մասը գրվել է բալլադների կամ փոփ ռոքի ժանրում, Alphabeta-ն արագացրել է տեմպը՝ դիսկոտեկ ոճի պարերով, որն այդ ժամանակ իր զարգացման գագաթնակետին էր[1]։

Այնուամենայնիվ, Ցվիկա Պիկը դարձել է Իսրայելի «Տարվա երգչուհի» եբրայերեն իսրայելական երգերի ամենամյա վարկանիշում, և նրա հեղինակած «Սոբրան թիշրեյ» երգը (եբրայերեն՝ נאסף תשרי , «Неэса́ф тишре́й») գերազանցել է Եվրատեսիլը հաղթած ««Ա-Բա-նի-բի» երգը[6]։

Alphabeta խմբի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթի Ցաբարը սկսել է ծառայել Իսրայելի պաշտպանության բանակում, երբ Իզհար Կոենը պատրաստվում էր զորացրվել, բայց նրանք երկուսն էլ երգել են զինվորական անսամբլում, որը Հորդանանի հովտում ելույթ է ունեցել իսրայելցի զինվորների համար[7]։ 1978 թվականին, երբ երկուսն էլ արդեն զորացրված էին, Իզհար Քոհենը հրավիրել է Էթի Ցաբարիներգին Եվրատեսիլ երգի մրցույթի ընտրանիում երգը կատարելու[7]։ Խմբի մյուս անդամներին ընտրել են պրոդյուսերները[7]։

Alphabeta խմբի յուրաքանչյուր անդամի հետ կնքվել է պայմանագիր՝ առանց որևէ ֆինանսական փոխհատուցման, բայց Եվրատեսիլում հաղթելու դեպքում Եվրոպայում ելույթներից գումար ստանալու հեռանկարով[1]։

Արհեստականորեն ստեղծված խմբի անդամները հետագայում առանձին մասնակցել են հետագա Եվրատեսիլի մրցույթներին՝ որպես բեք վոկալիստներ[7]։ Շոու բիզնեսում շարունակել է աշխատել միայն Ռեուվեն Էրեսը[1]։

Alphabeta-ն եղել է առաջին խումբը, որը պարել է Եվրատեսիլում[7]։

Իզհար Կոենի և Alphabeta խմբի ելույթը Եվրատեսիլ 1978-ում, Իսրայելին առաջին հաղթանակն է բերել այս մրցույթում[8]։ Իսրայելը քվեարկության ժամանակ հինգ անընդմեջ առավելագույն՝ 12 միավոր է ստացել, ինչը Եվրատեսիլի ռեկորդ է համարվում։ Երգի ընդհանուր գնահատականը կազմել է 157 միավոր[9]։ Այս հաղթանակը Իսրայելին իրավունք է տվել 1979 թվականի մրցույթն անցկացնել Երուսաղեմում[8]։

Երբ պարզ է դարձել, որ մրցույթում հաղթելու է Իսրայելը, Հորդանանը դադարեցրել է ուղիղ հեռարձակումը տեխնիկական խնդիրների պատրվակով, իսկ մեկ օր անց հաղթող է հայտարարել երկրորդ տեղը զբաղեցրած Բելգիայի մասնակցին[9][10].

«Եվրատեսիլ»-ում հաղթելուց հետո Alphabeta խումբը մենակատար Իզհար Կոենի հետ մեկ տարի շրջագայել է եվրոպական տարբեր երկրներում և հայտնվել Գերմանիայի հեռուստաալիքներում, որտեղ նրանք հնարավորություն են ունեցել ելույթ ունենալ այն ժամանակվա լեգենդար ABBA խմբի հետ[7]։

Եվրատեսիլից հետո

[խմբագրել